Բաժիններ՝

Հրդեհ Կարբի գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հունիսի 15-ին` ժամը 17։08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի թիվ 11 նրբանցքում գտնվող խորդանոցում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:59-ին, մարվել` 19:32-ին:

Այրվել են Ռ. Գ.-ին պատկանող տան բակում գտնվող անասնագոմի և օժանդակ կառույցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և օժանդակ կառույցի փայտյա ծածկը (մոտ 10 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս