Բաժիններ՝

Թրամփը կիրակի «զանգահարելու է Հյուսիսային Կորեա»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիրակի՝ հունիսի 17-ին, մտադիր հեռախոսազրույց անցկացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ։

Fox News հեռուստաալիքի եթերում նախագահին հարցրել են, թե ինչպես է նա մտադիր նշել Հայրերի օրը, որն ԱՄՆ-ում տոնում են առաջիկա կիրակի օրը:

«Ես աշխատելու եմ: Զանգահարելու եմ Հյուսիսային Կորեա»,-ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ հունիսի 15-ին իրեն զանգահարելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի հետ ինքը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առեւտրի հարցերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս