Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը ֆիլմ է ցուցադրել Կիմ Չեն Ունի Սինգապուր այցի մասին. Yonhap

ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությունը հունիսի 15-ին ֆիլմ է ցուցադրել՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղեւորությանը Սինգապուր: Ինչպես հայտնել է Yonhap գործակալությունը, պետության ղեկավարի վաստակների մասին խոսելուց զատ, ժապավենում նկատելի շեշտադրում է արված քաղաք-պետության ենթակառուցվածքի եւ տնտեսական նվաճումների՝ որպես ընդօրինակման արժանի տիպարի վրա։

42 րոպե տեւողությամբ ֆիլմում, որը կրում է «Դարակազմիկ հանդիպում, որը ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի միջեւ նոր պատմության սկիզբ դարձավ» անվանումը, ցուցադրված են Սինգապուրում Կիմ Չեն Ունի գտնվելու հիմնական պահերը, ներառյալ հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ գիշերային զբոսանքը քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս