Բաժիններ՝

«Chessify»-ը՝ Հայաստանի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ամփոփվեցին Հայաստանի ակումբային առաջնության արդյունքները:

Չեմպիոնը հայտնի դարձավ վերջին՝ 7-րդ տուրում, «Chessify» և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմերի միջև կայացած մրցախաղում: Ինչպես նախորդ բոլոր տուրերում, այս անգամ էլ «Chessify»-ն իր բարձրության վրա էր և 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ մրցակցին պարտության մատնելով 5-1 հաշվով:

Վաստակած 14 միավորով «Chessify»-ն դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Իսկ ահա Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմի համար պարտությունը ճակատագրական եղավ: Թիմը 10 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ միայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային տեղերը զիջելով Էջմիածնի «Լոգիկոնին» և Գրոսմայստերական դպրոցի թիմին:

Առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրեց Էջմիածնի «Լոգիկոնը», որը դարձել էր առաջնության կիսաեզրափակիչ փուլի հաղթող: Ավարտական տուրում «Լոգիկոնը» 5,5-0,5 հաշվով հաղթեց շախմատի ակադեմիայի թիմին:

3-րդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Գրոսմայստերական դպրոցի թիմը, որը, ինչպես և «Լոգիկոնը», վերջին տուրեւմ հաղթանակ տոնեց 5,5-0,5 հաշվով: «Երևանն» էլ 4-2 հաշվով պարտության մատնեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմին:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը մասնակիցներին շնորհավորեց որոշ ընդմիջումից հետո ակումբային առաջնության անցկացման առիթով, նշելով, որ մրցաշարն անցավ բավական հետաքրքիր ու թեժ մրցապայքարում, շախմատիստներն էլ իրենց լավագույն որակները ցուցադրեցին:

Նշենք, որ առաջնության մրցանակակիրներն իրավունք ստացան մասնակցելու եվրոպական գավաթի մրցաշարին:

Առանձին խաղատախտակների վրա լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները պարգևատրվեցին պատվոգրերով: Այստեղ ևս գրեթե բոլոր խաղատախտակների վրա ուժեղագույնը ճանաչվեցին «Chessify» թիմի անդամները. առաջին խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճեց «Chessify»-ի առաջատար և Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, եկրորդ խաղտախտակի վրա Գրոսմայտերական դպրոցից Մանուէլ Պետրոսյանի և Չեսիֆայցի Զավեն Անդրիասյանի արդյունքները հավասար էին, սակայն Պետրոսյանը այդ արդյունքին հասել էր ավելի շատ պարտիաներ խաղալու արդյունքում և ոսկին հանձնվեց հենց նրան:

3-րդ խաղատախտակի վրա լավագույյն էր կրկին «Chessify»-ը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը, 4-րդ խաղատախտակի վրա «Chessify»-ի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը ցույց էր տվել 100 տոկոսանոց արդյունք, սակայն խաղացել էր ընդամենը երկու պարտիա և նրա արդյունքը հաշվի չառնվեց արդյունքում ոսկին հանձնվեց «Լոգիկոնը» ներկայացնող Դավիթ Պետրոսյանին, 5-րդ խաղտախտակում լավագույնը «Chessify»-ը ներկայացնող Հովհաննես Գաբուզյանն էր, 6-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալի արժանացավ Քանաքեռ-Զեյթունը ներկայացնող Վահրամ Մեժլումյանը, 1-ին պահեստային խաղատախտակի վրա լավագույն արդյունքը ցույց տվեց Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմի անդամ և նույն դպրոցի երկարամյա տնօրեն Վլադիմիր Հայրապետյանը, իսկ 2-րդ պահեստային խաղատախտակի վրա լավագույնն էր «Chessify»-ի ներկայացուցիչ Արմենակ Եղիազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս