«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր արգելք է սահմանել
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:
Ռուսաստանի գերատեսչությունը հայտնում է, որ մասնավորապես, արգելքը վերաբերում է ողջ կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակներին:
Չի արգելվում անձնական օգտագործման կենդանիների՝ շների, կատուների, ժանտաքիսների, ջրաքիսների, ինչպես նաեւ թութակների եւ դեղձանիկների ներկրումը, բայց երկու հատից ոչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: