Նիկոլ Փաշինյանը նշանակումներ է կատարել
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի խորհրդական նշանակելու մասին: Վարչապետի խորհրդականի պաշտնում նշանակվել է Սրբուհի Ղազարյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Սրբուհի Ղազարյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Գրիգոր Մուրադյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: