Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի կինոլոգները և ծառայական շները վարժանքներ կանցնեն լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի կինոլոգ զինծառայողները ծառայական շների հետ վարժանքների են ձեռնամուխ եղել «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում:

Ծառայական շների վարժեցման եւ պահակային ծառայության դրանց պատրաստման ուսումնական դասընթացը կանցկացվի մեկ ամիս որակյալ մասնագետների կողմից՝ շոգ կլիմայի պայմաններում՝ ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության վրա:

Զինծառայողները շների հետ կանոնավոր կերպով կմարզվեն դիմացկունության մակարդակի բարձրացման համար, կկատարեն 1,5-ից մինչեւ 3 կիլոմետր հեռավորությամբ ցատկ-ռազմերթեր եւ հրաձգություններ պահակետի սահմանը խախտողներին նմանակող թիրախներին: Նախապատրաստումը կավարտվի ծառայական շների հետ ուղեցուցորդների կողմից արգելքների հատուկ 300-մետրանոց գոտու հաղթահարման նորմատիվների կատարմամբ:

Մասնագիտացված պարապմունքներին մասնակցում են շուրջ 20 կինոլոգներ՝ իրենց սաների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս