Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սեդրակ Բարսեղյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սեդրակ Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով`
Սեդրակ Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս