Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարության որոշմամբ Ավետիք Էլոյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Կառավարության հունիսի 15-ի նիստի ժամանակ Փաշինյանը շնորհավորեց Էլոյանին ու արդյունավետ աշխատանք մաղթեց նրան:

Էլոյանի նշանակման հարցն ընդգրկված էր կառավարության հունիսի 11-ի նիստում, սակայն քանի որ նա ներկա չէր եղել նիստին՝ վարչապետը որոշման հարցը հանել էր օրակարգից:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը կառավարության հունիսի 8-ի նիստում ազատվել էր պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս