Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կսկսի սփյուռքի նախարարությունից

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կիրականացնի սփյուռքի նախարարությունում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Արդյունքները կներկայացնենք վարչապետին»,- ասաց նա:
Ըստ նրա` սփյուռքի նախարարի կողմից դիմում է եղել, որի հիման վրա ծառայությունը ստացել է փաստաթղթերը:

Դ.Սանասարյանը խոստացավ մանրամասներ հայտնել առաջիկայում, ասուլիսի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս