«Մենք կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան»

«Կարող ենք արձանագրել, որ արդյունավետ այց ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում: Մենք կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարաեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մոսկովյան այցին:

Ըստ նրա` տնտեսական պոտենցիալը պետք է լիարժեք օգտագործվի: Ն.Փաշինյանը նշեց, որ այցի արդյունքներով զրույցներ կուեննա նախարարների հետ և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Նա արձանագրեց, որ կառավարությունն ու առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանան մրգի և բանջարեղենի արտահանման պոտենցիալն օգտագործեն, քանի որ ռուսական շուկան դրա կարիքն ունի. «Հույս ունեմ, որ նաև որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս