Բաժիններ՝

NASA-ի աստղագետներն օրգանական միացությունների վիթխարի պաշարներ են հայտնաբերել Ցերերայի վրա

Dawn զոնդը Ցերերայի մակերեւույթին հայտնաբերել է օրգանական միացությունների վիթխարի պաշարներ, որոնց գոյության մասին նախկինում չէին կասկածում: Այդ մասին ասված է այն հոդվածում, որը հրապարակվել է Geophysical Research Letters հանդեսում:

«Եթե տարրալուծենք Ցերերայի սպեկտրը՝ կողմնորոշվելով դեպի «տիեզերական», այլ ոչ թե երկրային օրգանական միացությունները, ապա կստացվի, որ դրա մակերեւույթի մոտավորապես կեսը ծածկված է նման միացությունների զգալի հանքակուտակներով: Դա շատ ավելի է, քան 6 – 10 տոկոսը, որի մասին մենք ասում էինք ոչ վաղ անցյալում»,- հայտարարել է Հաննա Քապլանը Բոուլդերի (ԱՄՆ) Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս