Օձ է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/odz.jpg)
Հունիսի 14-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող գործարանի տարածքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գործարանի բակում բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: