Բաժիններ՝

«Դոնալդ Թրամփը ամենավատն է, ամենաանազնիվն ու ամենաչարը բոլոր նախորդների համեմատությամբ». Հասան Ռոուհանի

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր: Այդ մասին, ինչպես հունիսի 14-ին հաղորդել է Nehr գործակալությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«1979 թվականին Իսլամական հեղափոխության հաղթանակի պահից մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր կառավարությունները եղել են իրանական ժողովրդի թշնամիները: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահն ամենավատն է, ամենաանազնիվն ու ամենաչարը բոլոր նախորդների համեմատությամբ»,- ասել է Ռոուհանին: Ընդսմին նա ընգծել է, որ Իրանն իրազեկված է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի մտադրությունների մասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել է 2015 թվականին եւ սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս