Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է C-500-ի համատեղ արտադրություն կազմակերպել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել ռուսական C-500 զենիթահրթիռային համալիրների համատեղ արտադրության առաջարկությամբ: Այս մասին, ինչպես հաղորդել է Anadolu գործակալությունը, պետության ղեկավարը հայտարարել է TV24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը մեզ C-400-ի վերաբերյալ տրամադրել է վարկ շատ ընդունելի պայմաններով: Երկրորդ եւ երրորդ փուլերում մենք ձեռնամուխ կլինենք համատեղ արտադրության: Ես նաեւ Ռուսաստանին առաջարկեցի C-500-ի համատեղ արտադրություն իրականացնել»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: Բացի դրանից, Էրդողանը պատասխանել էԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից քննադատությանը՝ C-400-ի մատակարարումների շուրջ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնությունների վերաբերյալ:
«Ինչու՞ են նրանք լռում C-300-ի առիթով, որոնք կան Հունաստանում: Թուրքիայի նկատմամբ այդ քաղաքականությունն հնարավոր չէ հասկանալ: Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր կարիքներն ունի, եւ մենք կձգտենք բավարարել դրանք»,- ասել է Էրդողանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: