Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է Անուբաղ Համբարյանին
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/anubax-hambaryan.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անուբաղ Համբարյանն ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում: