Բաժիններ՝

Երևանում ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մանուկյանն ու Խորեն Սահրադյանը մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու և կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս