Բաժիններ՝

Որն է բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմը

USA Today պորտալը կազմել է  բոլոր ժամանակների հարյուր լավագույն անիմացիոն ժապավենների վարկանիշը: Ցուցակի առաջատարը դարձել է 1988 թվականի «Լուսատտիկների գերեզմանը» լիամետրաժ անիմեն։

Ճապոնացի ռեժիսոր-մուլտիպլիկատոր Իսաո Տակահատայի մուլտֆիլմը հիմնված է Ակիյուկի Նոսակիի վեպի վրա եւ ներկայացնում է դեռահաս Սեյտայի ու նրա կրտսեր քրոջ՝ Սեցուկոյի պատմությունը, որոնց ծնողները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Քննադատները «Լուսատտիկների գերեզմանը» նաեւ համարել են պատմության մեջ պատերազմի մասին նկարահանված մեծագույն ֆիլմերից մեկը: Տակահիտան վախճանվել է 2018 թվականի ապրիլին:

Երկրորդ տեղում հայտնվել է 2015 թվականի «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը, որը 11-ամյա աշակերտուհու եւ բրդոտ Էակների տեսքով նրա գլխում ապրող հույզերի մասին է: Երրորդ հորիզոնականը բաժին է հասել «Խաղալիքների պատմությանը», որի ռելիզը կայացել է 2010 թվականին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս