Բաժիններ՝

Եթե Վճռաբեկ դատարանը Սէֆիլյանի բողոքը հետ վերադարձրեց, նշանակում է՝ խափանման միջոցը փոխելը 1-2 ամսվա ժամանակ ունի

Ինչպես հայտնի է, քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպանի միջնորդությունը վերջինիս ազատ արձակելու մասով։

Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ արդարացման դատավճիռ չկայացվեց, փոխվեց միայն վերջինիս պատժաչափը՝ 10.5 տարվանից դառնալով 5.5 տարի։

Այս որոշումը նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը տարօրինակ համարեց՝ նշելով, որ դատարանը մի մասով արդարացման դատավճիռ կայացրեց, սակայն Քրեական օրենսգրքի 225 հոդվածով, այն է՝օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելն ու անցկացնելը,  անհասկանալի կերպով դատարանը մեղավոր ճանաչեց նրան՝ հավանաբար, ոչ թե՝ քննելով վերաքննիչ բողոքը, այլ կայացնելով քաղաքական որոշում, որովհետև սա զուտ քաղաքական մեղադրանք էր, քաղաքական դրդապատճառներով։ Եվ, փաստորեն, ստացվում է այնպես, որ, եթե Վճռաբեկ դատարանը չբեկանի այս դատական ակտը, ապա Ժիրայր ՍէՖիլյանին պատիժ պետք է նշանակվի 5 տարի 6 ամիս ժամկետով։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը շեշտեց, որ սա անտրամաբանական որոշում էր, ու այստեղ իրավաբանություն չկա, քանի որ մի կողմից՝ դատարանը գտնում է, որ խափանման միջոցը պետք է փոխվի, բայց մյուս կողմից՝ պատիժը պայմանականորեն չի կիրառում։

Ժիրայր Սէֆիլյանի շահերի պաշտպանը հավելեց նաև, որ, բնականաբար, պետք է Վճռաբեկ բողոք բերվի, սակայն, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը հետ վերադարձրեց, նշանակում է՝ խափանման միջոցը փոխելը 1-2 ամսվա ժամանակ ունի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս