«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի դեմ է սա արվում». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վատ բան չի գտել բարեգործության մասին օրենքում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ կուսումնասիրեն օրենքը:
Է.Մարուքյանը նկատեց, որ օրենքը ներկայացվել է այն կառավարության կողմից, որի անդամ են նաև ԲՀԿ ներկայացուցիչները. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի դեմ է սա արվում: Ես կարծում եմ, որ ընդհանրապես դաշտը կանոնակարգելու հետ է կապված, և եթե շահարկում կա՝ ընտրական պրոցեսների հետ կապված, կարող է կանոնակարգել նաև ընտրական պրոցեսները»: