Կալիֆոռնիայի բնակիչները կքվեարկեն նահանգը երեք մասի բաժանելու շուրջ
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել է տեղի վարչակազմի ներկայացուցիչը:
Նախաձեռնությունն առաջադրվել եւ հովանավորվել է Սիլիկոնյան հովտից ամերիկացի վենչուրային ներդրող Թիմոթի Դրեյփերի կողմից: «Թիմոթի Դրեյփերի նախաձեռնությունը, որն առաջարկում է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի, հավաքել է ավելի քան 402 հազար 460 ստորագրություն»,-ասված է Կալիֆոռնիայի վարչակազմի հաղորդագրության մեջ: Նախաձեռնությանը համապատասխան, ենթադրվում է Կալիֆոռնիան բաժանել երեք նահանգի՝ Կալիֆոռնիայի, Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Հարավային Կոլիֆոռնիայի:
Հյուսիսային Կալիֆոռնիայի մաս կդառնան Սան-Ֆրանցիսկոն եւ Սաքրամենտոն, Հարավային Կոլիֆոռնիայի մեջ կմտնեն Սան-Դիեգոն, Ֆրեզնոն, Քեռնը եւ Օրինջը: Իսկ Կալիֆոռնիան կներառի Լոս Անջելեսը, Սանտա-Բարբարան եւ Վենտուրան: Չնայած ստորագրությունների հավաքման հարցում նախաձեռնության հաջողությանը, SurwayUSA-ի հարցումը ցույց է տալիս, որ նահանգի բնակիչների 72 տոկոսը դեմ կքվեարկի Կալիֆոռնիայի բաժանմանը, նախաձեռնությանը պատրաստ է աջակցել միայն 17 տոկոսը:
Նաեւ հեռուստաալիքն ընդգծում է, որ եթե նույնիսկ Դրեյփերի նախաձեռնությունը նոյեմբերին կարողանա հավաքել ձայների մեծամասնությունը, դրան պետք է հավանություն տրվի Կալիֆոռնիայի կառավարության ժողովում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: