Բաժիններ՝

«Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, չեմ ասում, որ պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում ընդհանրապես կարող ենք բացառել զոհերը, բայց…». Նիկոլ Փաշինյան

Յուրաքանչյուր հայ զինվորի, սպայի զոհվելու դեպքի առնչությամբ պետք է մանրամասն քննություն կատարվի և հետևություններ արվեն: Երեկ ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է անել, որ այլևս զոհեր չլինեն:

«Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, չեմ ասում, որ պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակում ընդհանրապես կարող ենք բացառել զոհերը: Բայց ես ուզում եմ ունենանք իրավիճակ, որ բոլորս վստահ լինենք, որ մեր պետությունն ու կառավարությունն ամեն ինչ անում է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը պահպանելու ու պաշտպանելու համար»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ վերջերս էլ եղել են ցավալի իրադարձություններ, որոնց մանրամասների մեջ մտնելու անհրաժեշտություն չկա, պարզապես իր դիրքորոշումը միանշանակ է՝ պետք է հնարավորինս ամեն բան անել զինվորների կյանքը պաշտպանելու համար:

«Ես առաջիկայում այդ թեմայով քննարկում կկազմակերպեմ համապատասխան մարմինների ներգրավվածությամբ, կլսենք Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, իրավապահ մարմինների հաշվետվությունները, թե ամեն անգամ նման դեպքերից հետո մենք ինչ հետևություններ ենք անում և ինչ հետևություններ պետք է արվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս