Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը նոր ղեկավար ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Այվազյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝
Հայկ Այվազյանին նշանակել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: