Բաժիններ՝

«Ես չեմ մտածում Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին». Զինեդին Զիդան

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ ինքը կարող է մոտ ժամանակներս գլխավորել ազգային թիմը:

«Ամենագլխավորը հիմա Ֆրանսիայի հավաքականին աջակցելն է: Ես չեմ մտածում հավաքականի գլխավոր մարզիչը դառնալու մասին: Տվյալ պահին ես դադար եմ վերցրել: Ես աջակցում եմ ֆրանսիական թիմին, մենք ուզում ենք, որպեսզի նրանք հաղթեն առաջնությունը 2-րդ անգամ»,- Զիդանին է մեջբերում L’Equipe-ը:

Զիդանն աշխատեց «Ռեալում» 2.5 տարի և 3 անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Աշխարհի առաջնությունը 1998 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս