Էդուարդ Շարմազանովը՝ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարության մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությունը, թե Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի և իր օրենսդրության, իրավունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրել իր օկուպացված տարածքները»:

«Թող բոլորի մտքից հանվի, որ ՀՀ-ում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում` մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրի: Ինչպես իշխանությունում ենք պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, հիմա էլ սատարելու ենք իշխանություններին բոլոր բանակցություններում, որպեսզի նա կարողանա լավագույնս պաշտպանել Արցախը: Արցախի անվտանգության հարցում ընդդիմություն-իշխանություն չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը:

Ըստ նրա` այդ հայտարարությունը պետք է արժանանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խստագույն գնահատականին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս