Բաժիններ՝

ԱՄՆ-ի հակահետախուզության ղեկավարն ամերիկացիներին խորհուրդ է տվել բջջայիններ չվերցնել իրենց հետ ֆուտբոլի աշխարհի առաջնություն մեկնելիս

ԱՄՆ-ի Ազգային հակահետախուզական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հունիսի 12-ին ֆուտբոլի սիրահար համաքաղաքացիներին, որոնք մտադրվել են մեկնել Ռուսաստան՝ Աշխարհի առաջնություն-2018-ին, խորհուրդ է տվել՝ իրենց հետ չվերցնել շարժական հեռախոսներ եւ այլ էլեկտրոնային սարքեր: Նրա պնդումների համաձայն՝ մեծ է այն բանի սպառնալիքը, որ «դրանք «կոտրանքի» կենթարկվեն կիբեռհանցագործների կամ Ռուսաստանի կառավարության կողմից տվյալների ստացման նպատակով», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե դուք պլանավորում եք ձեզ հետ վերցնել շարժական հեռախոսներ, լեփթոփներ կամ այլ էլեկտրոնային սարքեր, ապա կարող եք չկասկածել, որ այդ սարքերում պարունակվող տվյալներն ստանալու փորձ կարող են անել Ռուսաստանի կառավարությունը կամ կիբեռհանցագործները»,- մեջբերում է Reuters գործակալությունն Էվանինայի հայտարարությունը, որը մինչեւ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար նշանակվելը գրեթե երեք տասնյակ տարի աշխատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյում:

Ինչպես նշել է Reuters-ը, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները համանման կոչով դիմել են ֆուտբոլի իրենց սիրահարներին եւ Անգլիայի հավաքականի խաղացողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս