Դինքի սպանության գործով կասկածյալ երկու ոստիկան ազատ է արձակվել
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստում որոշում է կայացվել պայմանական ազատ արձակել երկու կասկածյալի:
Ինչպես հաղորդում է Ակոս»-ը, պայմանական ազատ են արձակվել Դինքի սպանության ժամանակ Սամսունի ոստիկանության աշխատակից Յաքուփ Քուրթարանն ու Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի աշխատակից Օզքան Մումջուն:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող դատարանի կայացրած վճռով կասկածյալներին արգելվել է երկրից դուրս գալ: Նրանք կմասնակցեն հետագա հարցաքննություններին ու դատական նիստերին: