«Ադրբեջանական կողմը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում». Արմեն Գրիգորյան
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։
Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում։
Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր»:
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար,…
Gepostet von Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan am Dienstag, 12. Juni 2018