«Այլևս չեն լինելու հրթիռային արձակումներ, միջուկային փորձարկումներ. շնորհակալ եմ ձեզ, նախագահ Կիմ». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին հիանալի է որակել իր այցը Սինգապուր եւ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։
«Սինգապուրից տուն եմ վերադառնում հիրավի հիանալի այցից հետո: Մեծ առաջընթաց ձեռք բերվեց Հյուսիսային Կորեայի միջուկազերծման ուղղությամբ»,- գրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարն իր Twitter-ում: Հանդիպման հաջողությունների թվում նա նշե լէ Փհենյանի կողմից մի քանի ամերիկացիների ազատումը, որոնք բանտարկույթան մեջ էին գտնվում ԿԺԴՀ-ում, եւ միջուկային զինափորձարանների փակումը:
Սինգապուրում ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ տվեցին աշխարհին խուսափել միջուկային աղետից, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը: «Աշխարհը մեծ քայլ արեց հնարավոր միջուկային աղետի հակառակ ուղղությամբ»,- գրել է նախագահը:
«Այլեւս չեն լինելու հրթիռային արձակումներ, միջուկային փորձարկումներ ու հետազոտություններ: Պատանդները վերադառնում են տուն՝ իրենց ընտանիքների գիրկը: Շնորհակալ եմ ձեզ, նախագահ Կիմ: Միասին անցկացված մեր օրը պատմական է»,- նշել է Թրամփը: