«Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:

Նման պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին է դիմել պաշտպանության նախարարությունը. արդյունքում, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին:

Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ «Արտֆուդ»-ը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց: Հատկանշական է փաստը, որ քանի դեռ Աբրահամյանն ու Կարապետյանը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելու հարցում չուներ որեւէ խոչընդոտ: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, «Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները, այն էլ նոր կառավարության օրոք: Հիշեցնենք՝ ընկերության սեփականատերերի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը կրկին խնդիրների առաջ էր հայտնվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս