Բաժիններ՝

Ով է գլխավոր հարկադիր կատարողը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Կրթությունը

1977 – 1987 Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8
միջնակարգ դպրոց
1987 – 1995 Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ,
գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ
1996 – 1999 Հրազդանի Լ.Օրբելու անվան համալսարան,
իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային փորձը 

1997 – 2002 «Հրազդան» ջրմուղ կոյուղու աբոնենտական բաժնի
պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի
տեղակալ՝ ֆինանսական հարցերով
2001 – 2003 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
վտարման և բնակեցման գործողություններ
իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար
2003 – 2004 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևանի ստորաբաժանման վտարման և
բնակեցման գործերով բաժանմունքի պետ
2004 – 2009 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն
բաժանմունքի պետ
2009 – 2010 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ
2010 – 2011 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ
2011 – 2012 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Երևան քաղաքի Աջափնյակ-Դավթաշեն բաժնի
պետ
2012 – 2018 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Կոտայքի մարզային բաժնի պետ
2018 թվականի հունիսի 11-ից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս