Սերգեյ Մարկեդոնովը հյուրընկալվել է Լևոն Տեր-Պետրոսյանին ու համտեսել նրա աճեցրած ծիրանները

Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը  ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանում Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2017» համաժողովին մասնակցելու օրերին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։

«Երևանյան այցիս վերջին օրը հանդիպում ունեցա Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եղա նրա նստավայրում, հարցերի լայն շրջանակ քննարկեցինք (հայ-ռուսական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավորում, Հայաստանի իրավիճակն ու միջազգային իրադրությունը)»,- գրում է նա։

Նա նաև տեղեկացնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանից նվեր է ստացել նրա հեղինակային գիրքը ու վայելել է նախագահական հյուրընկալությունը՝ համտեսելով ՀՀ առաջին նախագահի ձեռքով սեփական այգում աճեցրած ծիրանը։

Տեսանյութեր

Լրահոս