Բաժիններ՝

Մոգերինին ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը Կորեական թերակղզու միջուկազերծման հանգուցային քայլ է համարել

ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի սինգապուրյան գագաթնաժողովն ամրապնդեց միջկորեական երկխոսության ձեռքբերումները եւ հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ Կորեական թերակղզու միջուկազերծում տանող ճանապարհին: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի՝ հունիսի 12-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Այդ գագաթնաժողովը հանգուցային ու անհրաժեշտ քայլ դարձավ միջկորեական հարաբերություններում դրական ձեռքբերումների զարգացման համար,-ընդգծել է նա:- Դրանց ռազմավարական նպատակը, որին համամիտ է միջազգային ողջ հանրակցությունը, Կորեական թերակղզու լիակատար, ստուգելի եւ անշրջելի միջուկազերծումն է»,-նշվում է հայտարարության մեջ:

Մոգերինին ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ «ակտիվորեն պաշտպանել չտարածման ռեժիմը եւ աջակցություն ցուցաբերել բանակցությունների հաջորդ փուլերի դյուրացմանը՝ միջուկային զենքից ազատ Կորեական թերակղզում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության ու բարգավաճման հասնելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս