Օգոստոսին Tesla-ի ինքնաղեկասարքը լիովին ինքնավար կդառնա
Օգոստոսին Tesla ընկերությունն Autopilot համակարգի ծրագրային ապահովումը, որն օգտագործվում է ընկերության էլեկտրամոբիլներում, կնորացնի մինչեւ «Տարբերակ 9»-ը: Այս մասին Twitter-ում պատմել է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:
Պատասխանելով օգտատիրոջ հարցերին, որը գանգատվել է ինքնաղեկասարքի հետ կապված խնդիրներից (որը ներկայում համարվում է կիսաինքնավար), Tesla-ի ստեղծողը պատմել Է, որ մինչեւ լիովին ինքնավար տարբերակի նորացումը կթողարկվի օգոստոսին: «Համակարգի բոլոր ռեսուրսներն ամբողջովին ու լիովին կողմնորոշված են անվտանգության ապահովմանը:
«Տարբերակ 9»-ով մեր ավտոմոբիլները կդառնան լիովին ինքնավար»,- գրել է Մասքը: Սակայն նա առայժմ ոչ մի կարգի մանրամասնություններ չի ներկայացրել համակարգի մասին, որը կարող է արագացնել Միացյալ Նահանգների ճանապարհներին ինքնակառավարվող ավտոմոբիլների հայտնվելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: