ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Վյաչեսլավ Վոլոդինին և Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ, Դաշնության խորհրդի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն եւ բարգավաճում:

Հիմնվելով բարեկամության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք հնուց ի վեր կապում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին՝ մենք մշտապես աջակցում ենք փոխշահավետ կապերին ու կառուցողական երկխոսությանը՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ողջ շրջանակով:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-ասված է ՀՀ խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս