Բաժիններ՝

Գիտնականներն իդեալական կնոջ կերպար են ստեղծել ու ահաբեկվել

Բրիստոլի համալսարանի անատոմիայի եւ մարդաբանության պրոֆեսոր Էլիս Ռոբերտսն ստեղծել է ապագայի կնոջ «իդեալական» մոդելը՝ դեն նետելով մարդկության էվոլյուցիոն գործընթացները: Այս մասին նա պատմել է Daily Mail հրատարակությանը՚

Նրա կարծիքով՝ մարդուն կատարելության հասնել է խանգարում ուլտրամանուշակագույնից տուժող մաշկը: Առավել հարմար տարբերակը կլիներ գորտերի մաշկի օգտագործումը: Նաեւ թերությունների թվում նշվում է մարդու կողմից օգտագործվող շնչառության համակարգը. թռչունները, որոնք օդային պարկեր են օգտագործում, շատ ավելի արդյունավետ են ազատվում ածխաթթվական գազից:

Հետազոտողն սպառազինության է վերցրել չղջիկների ականջները եւ կենգուրուի պարկը սերունդ կրելու համար:

Ոտքերը Ռոբերտսը փոխարինել է թռչունների ոտքերով՝ նշելով, որ ըստ որում մեծանումէ վազքի արագությունը, բայց անհետանում է վերելքներ կատարելու հնարավորությունը: «Երբ ես առաջին անգամ տեսա իմ փորձարարության 3D-մոդելը, ճչացի»,- հիշում է պրոֆեսորը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս