Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի միջուկազերծման գործընթացը կարող է տևել մի քանի տասնամյակ. Ճապոնիայի ԱԳՆ

ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման գործընթացի իրականացումը, որը կներառի միջուկային օբյեկտների վերացումը, կարող է տեւել մի քանի տասնամյակ: Այս կարծիքը հունիսի 12-ին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տարո Կոնոն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի վերին պալատի պաշտպանության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի նիստի ընթացքում։

«Գոյություն ունի միջուկազերծմանի մի քանի բաղադրիչ: Միջուկային օբյեկտների լիակատար վերացման համար կարող է պահանջվել մի քանի տասնամյակ: Սակայն երկար ժամանակ չեն տեւի միջուկային զենքի ոչնչացումը եւ դրանց հետ կապված օբյեկտների շահագործման դադարեցումը»,- նախարարի խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը:

Նա նաեւ նշել է, որ Ճապոնիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, եթե ԿԺԴՀ ժամանի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս