Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Հունիսի 11-ին՝ ժամը 17:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում:

Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

Հունիսի 11-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան փողոցի թիվ 2/7 շենքի բակում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահնօձ տեսակի օձ տեղափոխել են անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս