«Այդպես չի կարելի». հետաձգվեց Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահի նշանակումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ նշանակելու մասին հարցը կառավարության նիստի օրակարգից հանվեց։

Ներկայացնելով միակ թեկնածու Ավետիք Էլոյանին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նա ինքնաթիռում է՝ Հայաստան է ժամանում ԱՄՆ-ից։

«Նա ինքնաթիռում է, ժամը 23-ին կլինի Հայաստանում։ Միացյալ Նահանգներում էր Ավետիք Էլոյանը», – ասաց Ավինյանը։

Դրան ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդպես չի կարելի։ «Առաջարկում եմ հարցը հանել», – նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930