Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արև Սամուելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արև Սամուելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արև Սամուելյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որչոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Գալստյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։

Տեսանյութեր

Լրահոս