Պատշգամբում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին ընկել է
Հունիսի 11-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայք փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից քաղաքացի է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ. Հ.-ն (ծնված 1960 թ.) 2-րդ հարկի պատշգամբում շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է և ստացել տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: