Բաժիններ՝

Մահացել է վրացի դերասան և երգիչ Գիո Խուցիշվիլին

Թբիլիսիում կյանքի 56-րդ տարում «ծանր հիվանդությունից» հետո վախճանվել է հայտնի վրացի դերասան եւ երգիչ Գիո Խուցիշվիլին: Հունիսի 11-ին այս մասին հայտնել է Վրաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությունը: Վրաստանի հանրային հեռուստատեսությունն իր հերթին հաղորդել է, որ վերջին ժամանակներս Խուցիշվիլին տառապում էր ուռուցքային հիվանդությամբ։

«Հանրաճանաչ դերասան եւ երգիչ Գիո Խուցիշվիլիի մահը մեծ կորուստ է Վրաստանի մշակույթի համար»,- հունիսի 11-ին հայտարարել է երկրի Մշակույթի պալատի նախագահ Դավիթ Օկիտաշվիլին:

Ստեղծագործական գործունեության ավելի քան 30 տարում Խուցիշվիլին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, այդ թվում «Մեղքի տոնը» (1990), «Խարեբան եւ Գոգին» (1987), «Մեր հերթն է, տղաներ» (1986), «Ակցենտով սեր» (2012) եւ այլ ֆիլմերում, որոնք լավ հայտնի են մասնագետներին եւ կինոյի երկրպագուներին աշխարհի տարբեր երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս