Բաժիններ՝

Վթար Արցախում. կա վիրավոր

Հունիսի 10-ին ժամը 20:22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ադմ.Իսակովի 2Ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Մ. Դ.-ն իր վարած «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Իկարուս» մակնիշի ավտոմեքենային:

Վարորդ` Մ.Դ.-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և կրծքավանդակի վնասվածքով Ստեփանակերտի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Արցախի ԱԻՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս