«Կինոտավրի» Մեծ մրցանակը ստացել է Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» ֆիլմը
Ռուսական «Կինոտավր» 29-րդ բաց կինոփառատոնի ժյուրին հունիսի 10-ին Սոչիում կայացած պարգեւատրման արարողությանը լավավույն ֆիլմ է հայտարարել Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» կինոնկարը: Այդ մասին ասված է միջոցառման կայքում: Ստեպան Դեւոնինը, որը խաղացել է այդ ֆիլմում, պարգեւի է արժանացել տղամարդու լավագույն դերի համար: «Աշխարհի սիրտը» ֆիլմին է բաժին հասել նաեւ Ռուսաստանի կինոգետների եւ կինոքննադատների գիլդիայի՝ Դանիիլ Դոնդուրեյի անվան մրցանակը:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը շնորհվել է Գրիգորի Կոնստանտինոպոլսկուն՝ իր «Ռուսական սատանա» կինոնկարի համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Աննա Սլյուն, որը խաղացել է Իվան Տվերդովսկու «Նետումներ» կինոնկարում. այս նույն կինոնկարը պարգեւի է արժանացել օպերատորի (Դենիս Ալարկոն Ռամիրեսի) աշխատանքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: