«Ռամոսն ինձ մոտ ծիծաղ է առաջացնում». Մոհամեդ Սալահ
Եգիպտացին չի հաշտվում չարագործ Սերխիոյի հետ:
«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը ելույթ է ունեցել իր վնասվածքի կապակցությամբ, որը նա ստացավ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Սերխիո Ռամոսի հետ պայքարի պատճառով:
«Ես չգիտեմ՝ արդյոք կարելի է Ռամոսի հնարքը կոչել նորմալ խաղային դրվագ: Հնարավոր է: Հետաքրքիր է, որ նա մտածում է, որ ես առաջինն եմ բռնել նրա ձեռքը և վնասվածք եմ ստացել ընկնելու արդյունքում:
Նա ասել է, որ ես կարող էի շարունակել խաղը, եթե ինձ ներարկեի՞ն: Ես դա այսպես կմեկնաբանեմ. միշտ հաճելի է, երբ նա, ով ստիպել է քեզ լաց լինել, ծիծաղ է առաջացնում քեզ մոտ: Հնարավոր է՝ Ռամոսը գիտի նաև, թե արդյո՞ք ես պատրաստ կլինեմ մինչև Աշխարհի առաջնությունը: Նա ինձ հաղորդագրություն է ուղարկել, բայց ես ասել եմ նրան, որ ամեն ինչ կարգին է»,- Սալահին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը