Ցորենի հասկերին Ալիևի մոտենալու համար դաշտն ասֆալտապատել են
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/936845.jpg)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-ին մասնակցել է «Ագրոպարկի տարածաշրջան» գյուղատնտեսական շրջանի բացմանը Գերանբոյում, սակայն նրա այցելության զավեշտալի լուսանկարները համացանցում տարածվել են միայն օրերս:
BBC-ն հայտնում է, որ միայն նրա համար, որ Ադրբեջանի նախագահը հասնի ցորենի դաշտին ու ձեռք տա հասկերը, ստիպված են եղել տարածքն ասֆալտապատել ընդհուպ մինչև հացահատիկային կուլտուրայի դաշտի եզրը: