Լևանդովսկին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Լեհը կարող է փորձել իր ուժերն ԱՊԼ-ում:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Kicker-ը, լեհը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում:
Ըստ գերմանական պարբերականի տեղեկության՝ ֆուտբոլիստի գործակալ Պինի Զախավին պատրաստվում է բանակցություններ վարել «Կարմիր սատանաների» ներկայացուցիչների հետ:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ «Բավարիան» Լևանդովսկուն գնահատում է 200 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 48 խաղ բոլոր մրցաշարերում և դարձել է 41 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը