Մոնիկա Բելուչչին` ամուսնալուծությունից հետո կյանքի, մայրության ու տարիք չհարցնող գեղեցկության մասին
Իտալացի դերասանուհի, 52-ամյա Մոնիկա Բելուչչին սկսել է դեռևս տասներեք տարեկան հասակում` նկարահանվելով մի քանի ֆոտոշարքերում: 23 տարեկանում նա արդեն լուրջ հաջողությունների էր հասել մոդելային կարիերայում: Նա հայտնվում էր նորաձևության ամսագրերի շապիկներին, նկարահանվում էր հայտնի ապրանքանիշերի համար ու դուրս էր գալիս Միլանի, Լոնդոնի և Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունների պոդիումներ:
Մոդելային կարիերայի մասին
Մոդելային աշխատանքն ինձ հեշտ էր տրվում: Ես սիրում էի լուսանկարներ ու սիրում էի լուսանկարվել:
Տարիքի մասին
Իմ կարիերայի ամենաբարդ ժամանակաշրջանն այն ժամանակահատվածում էր, երբ ես սկսեցի աշխատել կինեմատոգրաֆի ոլորտում: Ես դերասանի վարպետության դասեր էի առնում, որպեսզի սկսեի աստիճանաբար մոռանալ իմ մոդելային մասնագիտության մասին: Այն, թե ինչպես ես դու քայլում ու խոսում՝ որպես մոդել, անբնական է կինոյի համար:
Երբ դու երիտասարդ ես, գեղեցիկ ու անում ես հիասքանչ մի բան, մարդիկ ասում են, որ դու լավն ես: Այժմ ես մեծ եմ, ու հիմա էլ են մարդիկ ասում, որ ես լավն եմ:
Ամուսնության մասին
Երբ դուք երեխաներ ունեք, կարևոր է պահպանել այնքան ջերմ հարաբերություններ, որքան դա հնարավոր է: Վենսան Կասելը լավ հայր է, սակայն նա շատ է աշխատում ու ճանապարհորդում:
Մայրության մասին
Չնայած դու երեխաներիդ հետ կարող ես վիճել, միևնույն է, դա ավելի լավ է, քան միայնակ լինելը: Մայրությունը քո մեջ նոր կողմեր է բացահայտում ու զարգացնում որակներ, որոնք նախկինում չես ունեցել:
Առողջության մասին
Կարևոր չէ, թե քանի տարեկան ես. երիտասարդությունն էներգիայի հարց է: Թող մարմինը ծերանա, սակայն հոգին ավելի երիտասարդ է դառնում:
Ես սպորտով իմ հաճույքի համար եմ զբաղվում: Իսկ վեր կենալ առավոտյան ժամը 6-ին ու մարզադահլիճ գնալ… Երբեք…
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը