Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հովհաննես Սահակյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը՝

Հովհաննես Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս