Կոսովոյի հարցն անհնարին է լուծել առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի. Սերբիայի նախագահ
Սերբիան բավարարված է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում Եվրամիության միջնորդությունից, բայց հնարավոր է համարում, որ բանակցություններին նաեւ կարող է միանալ Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Հունիսի 8-ին Սերբիայի պետության ղեկավարը լրագրողներին հավաստել է, որ մինչեւ հունիսի վերջն ակնկալում է Բրյուսելում բանակցությունների նոր փուլ անցկացնել կոսովցի ալբանների ղեկավարության հետ:
Սերբիայի ղեկավարը նշել է, որ, իր տվյալներով, արդեն տասը պետություններ հետաքրքրություն են հանդես բերել Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությանը մասնակցելու հարցում: Նա հնարավոր է համարել, որ նրանց թվում կարող են անել ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը:
«Ինչու՞ պետք է ներառված լինեն սոսկ այն երկրները, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Հնարավոր է արդյոք որոշում ընդունել առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Դա իրական չէ: Այդ պետությունները պետք է ծանուցվեն եւ համաձայն լինեն այն բանին, ինչը կարող է հնարավոր պայմանագիր դառնալ»,- Վուչիչի խոսքը մեջբերում է Տանյուգ գործակալությունը: